Հայաստանը պետք է 4 նախապայման կատարի. Թուրքիայի մեջլիսի նախկին փոխնախագահ
Թուրքիայի խորհրդարանի նախկին փոխնախագահ Հասան Քորքմազջանը հայտնել է, թե Թուրքիան որ դեպքում պետք է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորի։
Թուրքական Aydinlik–ի փոխանցմամբ՝ Հասան Քորքմազջանը, ով ներկայում Թալեաթ Փաշա միության նախագահն է, շեշտել է, որ Թուրքիան պետք է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորի միայն Հայաստանի կողմից 4 նախապայմանների կատարման դեպքում։
Ըստ Հասան Քորքմազջանի Հայաստանը պետք է կատարի հետեւյալը.
1. Անմիջապես իրականացնել 2020—ի նոյեմբերի 9–ին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունները։
2. Հայաստանը պետք է հարգի Թուրքիայի տարածքային ամբողջականությունը եւ հայտնի դրա մասին։
3. Հայաստանը պետք է հրաժարվի «ցեղասպանության պնդումներից» քանի որ հենց ՄԻԵԴ–ում Փերինչեք–Շվեցարիա դատական գործընթացում շեշտեց, որ այն սուտ է։
4. Պետք է վերջ դնի Թուրքիայի դեմ թշանամանքին եւ ապամոնտաժի Շիրակի մարզում տեղադրված եւ թուրք ազգին նվաստացնող արձանը (Սողոմոն Թեհլերյանի արձանը–խմբ)