Աշխարհի առաջին ռակետ, «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 20-ակի հաղթող Նովակ Ջոկովիչին երեք տարվա ազատազրկում է սպառնում
Աշխարհի առաջին ռակետ, «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 20-ակի հաղթող Նովակ Ջոկովիչին երեք տարվա ազատազրկում է սպառնում Սերբիայում հակակորոնավիրուսային սահմանափակումների խախտման համար, հաղորդում է ESPN-ը։
Ավստրալիայի սահմանապահ ծառայությանը եւ Մելբուռնի դատարանում Ջոկովիչի տված ցուցմունքներում թենիսիստը նշել է, որ 2021թ․ դեկտեմբերի 16-ին կորոնավիրուսային թեստի դրական պատասխան է ունեցել, սակայն դեկտեմբերի 17-ին մասնակցել է բարեգործական միջոցառման եւ փակ տարածքում նվերներ է հանձնել երեխաներին, թեեւ 14 օր պետք է մնար կարանտինում։ Նա այդ միջոցառման ժամանակ եղել է առանց դիմակի։
Սերբիայում հակակորոնավիրուսային կանոնների խախտման համար նախատեսված առավելագույն պատիժը երեք տարվա ազատազրկումն է։
Ջոկովիչն այժմ Մելբուռնում պատրաստվում է Ավստրալիայի բաց առաջնությանը, որը կմեկնարկի հունվարի 17-ին։