Թբիլիսյան խճուղում բախվել են «BMW»-ն և «Toyota Altezza»-ն. վերջինս հարվածել է սյանը եւ բախվել պատին. հրդեհ է բռնկվել
Հունվարի 12-ին, ժամը 07։55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում՝ «Երազ» այգու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։
ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «BMW» և «Toyota Altezza» մակնիշների ավտոմեքենաները. վերջինս հարվածել է արտաքին լուսավորման սյանը և բախվել մոտակա տան պատին, իսկ «BMW» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։23-ին, մարվել՝ 08։26-ին։ Ավտոմեքենան այրվել է։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տուժածներ Ն․ Գ․-ն (ծնված 1992 թ․), Գ․ Գ․-ն (ծնված 1969 թ․) և Ն․ Դ․-ն (ծնված 1994 թ․) հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։