Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Ռուսաստանցի Կարեն Խաչանովը դուրս եկավ Ավստրալիայի Ադելաիդա քաղաքում անցկացվող ATP շարքի երկրորդ մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Հայ թենիսիստը 1 ժամ եւ 10 րոպեում առավելության հասավ իտալացի Ջանլուկա Մաջերայի նկատմամբ՝ 7։5, 6։3։
Քառորդ եզրափակիչում Կարեն Խաչանովը կմրցի ֆրանսիացի Արթուր Ռինդերկնեխի հետ, որը երկրորդ շրջանում պայքարից դուրս է թողել Հարավային Կորեայի ներկայացուցիչ Կվոն Սոն Ուին։
Հիշեցնենք, որ Ադելաիդայում անցած շաբաթ անցկացված ATP շարքի առաջին մրցաշարում Կարեն Խաչանովը հասել էր եզրափակիչ եւ 4։6, 4։6 հաշվով պարտվել ֆրանսիացի Գաել Մոնֆիսին։