Լոս Անջելեսի երկու ոստիկաններ ազատվել են աշխատանքից՝ պոկեմոնների հետապնդելու համար
Լոս Անջելեսի երկու ոստիկաններ ազատվել են աշխատանքից՝ ոչ թե ավազակների, այլ պոկեմոնների հետապնդելու համար, հայտնում է BBC-ն։
Նրանք հեռակապով հայտնել են, որ արձագանքել են խանութի կողոպուտին։ Բայց մեքենայի տեսախցիկների կադրերի դիտումը ցույց է տվել, որ նրանք Pokémon Go են խաղացել եւ որոշել են հետապնդել մոտակա «Սնորլաքս» պոկեմոնին՝ փոխանակ օգնելու իրենց գործընկերներին:
Զույգը հերքել է խաղին մասնակցությունը, սակայն հետաքննությունից հետո հեռացվել է աշխատանքից։