Չեխիան դադարեցրել է ռազմական տեխնիկայի և զենքի արտահանումը Ղազախստան
Չեխիան դադարեցրել է ազգային ձեռնարկություններին և ընկերություններին ռազմական տեխնիկայի և զենքի՝ Ղազախստան արտահանման լիցենզիաների տրամադրումը, որոնք կարող են օգտագործվել ցուցարարներին ցրելու համար: Այդ մասին հայտնել է չեխական հեռուստատեսությունը:
Մասնավորապես, արգելվել է Ղազախստան արտահանել զենք և մարտական մեքենաներ, քիմիական նյութեր և այլ միջոցներ, որոնք կարող են օգտագործվել ցուցարարներին ցրելու համար:
Լիցենզիաների տրամադրման դադարեցման մասին որոշումը կայացրել է Չեխիայի արտգործնախարար Յան Լիպավսկին։
Նախորդ տարի Չեխիայից Ղազախստան տվյալ ապրանքների արտահանումը կազմել է 330 հազար եվրո: