Նոան համալրվել է մոլդովացի պաշտպանով
Երևանի «Նոան» կատարել է հերթական ձեռքբերումը։
Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական էջը, թիմի շարքերն է համալրել 23-ամյա մոլդովացի պաշտպան Ալեքսեյ Չոպան։
Ֆուտբոլիստի նախկին ակումբը եղել է մոլդովական «Զիմբրուն», որի կազմում վերջինս անցկացրել է 80 հանդիպում և դարձել 6 գոլի հեղինակ։ Չոպան մեկ հանդիպման է մասնակցել նաև Մոլդովայի երիտասարդական հավաքականում։