Բարսելոնան չի բարելավի Դեմբելեին առաջարկվող պայմանագիրը
«Բարսելոնան» չի բարելավի Ուսման Դեմբելեին առաջարկվող պայմանագիրն ու արդեն այս շաբաթ սպասում է նրա որոշմանը։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ավարտվում է ամռանն ու ակումբը ցանկանում է երկարաձգել այն։
Mundo Deportivo-ի տեղեկացմամբ կատալոնացիները հույս ունեն, որ ֆրանսիացու պատասխանը դրական է լինելու։ Նշվում է, որ Դեմբելեն տարեկան 43 մլն եվրո աշխատավարձ է պահանջել, բայց «Բարսելոնայի» առաջարկածը դրանից շատ հեռու է։