Թուրք ազգայնամոլները հարձակվել են քուրդ երիտասարդների վրա
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ազգայնամոլ ծայրահեղականների մի խումբ հարձակում է գործել 3 քուրդ երիտասարդի վրա։ Նրանցից մեկը դանակահարվել է, փոխանցում է Ermenihaber-ը։
Քուրդ երիտասարդներից մեկի տեղեկացմամբ՝ 20-25 հոգանոց ազգայնամոլների խումբը իրենց հետ կռվի է բռնվել Անկարայի համալսարանի իրավաբանության ֆակուլտետի առջև։
Հայտնի է, որ այդ խմբում է եղել նաև մասնագիտությամբ իրավաբան Իսա Քյոքը, որը նախկինում հարձակում է գործել երկու այլ ուսանողի վրա և դատապարտվել։