Լինգարդը կարող է տեղափոխվել լոնդոնյան գրանդ
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ջեսի Լինգարդը կարող է փոխել ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է BBC Sport-ը, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Տոտենհեմը»։ Ըստ աղբյուրի, արդեն իսկ տեղի են ունեցել որոշակի բանակցություններ։
«Տոտենհեմի» ղեկավարությունը ցանկանում է գործարքն իրականացնել առաջիկա ամռանը։ Լինգարդի և «կարմիր սատանաների» միջև գործող պայմանագրի ժամկետը լրանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։