Թրքուհին արդյոք կմերկանա՞. Ֆեմինիստական շարժումն իր հետևորդները կունենա նաև Թուրքիայում
«Ֆեմենը շուտով կլինի Թուրքիայում: Էրդողա'ն, նույնիսկ չփորձես կանգնեցնել մեր թրքուհի ակտիվիստներին: Մենք վրեժխնդիր կլինենք»,- հայտարարել են ֆեմինիստական շարժման ակտիվիստները սոցիալական ցանցերում: Այս մասին գրում է ռուսական BBC-ին:
Թուրքիայում այս շարժումը դեռևս 2012 թ. մարտին բողոքի ցույց էր կազմակերպել ընդդեմ կանանց բռնության: Ստամբուլում այդ ժամանակ Ուկրաինայից մի քանի ակտիվիստներ ձերբակալվեցին:
Սակայն թրքուհիները լուրջ են տրամադրվել: Թրքուհի Գունտուլուն արդեն ֆեմինիստական շարժման անդամ է: «6 օր առաջ թուրքական կառավարությունը ոչնչացրեց 3000 ծառ Մերձավոր Արևելքի համալսարանի (ODTU) այգում, նաև` Թաքսիմում: Բայց Թուրքիայի ժողովուրդը սովոր է համարձակ գործել: Մենք կդիմակայենք Էրդողանի բռնապետությանը և տոտալիտար ռեժիմին»,- այս մեկնաբանությունն էր գրված և թուրք ակտիվիստների լուսանկարներն էին տեղադրված ֆեմինիստական շարժման կայքում: