Մակրոնը մեկնաբանել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև անվտանգության վերաբերյալ բանակցությունները
«Նորմանդական ձևաչափը» մնում է արդիական, ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ողջունելով Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի միջև ուկրաինական հարցի և հավաքական անվտանգության թեմայով երկխոսությունը։
«Նախագահ Զելենսկին հիշեցրեց, և մենք այդպես ենք կարծում, սա նույնպես քննարկվել է մի քանի շաբաթ առաջ նախագահ Պուտինի հետ քննարկումների ժամանակ. «Նորմանդական ձևաչափը» մնում է արդիական, այն մնում է հրատապ և պահանջված հարթակ ուկրաինական ճգնաժամի կարգավորման համար»,- այս մասին ասել է Մակրոնը՝ Փարիզում Եվրոպայի խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ մամուլի ասուլիսի ընթացքում։
Հունվարի 9-10-ը Ռուսաստանն ու ԱՄՆ-ն Ժնևում խորհրդակցություններ են անցկացրել անվտանգության երաշխիքների վերաբերյալ Մոսկվայի առաջարկների շուրջ, որից հետո Բրյուսելում տեղի կունենա Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստ, իսկ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում խորհրդակցություններ կանցկացվեն Վիեննայում: