Չինաստանում Աֆղանստանի դեսպանը լքել է պաշտոնը
Չինաստանում Աֆղանստանի դեսպան Ջավիդ Ահմադ Քայեմը լքել է իր պաշտոնը՝ հայտարարելով, որ վեց ամիս Քաբուլի նոր կառավարությունից աշխատավարձ չի ստացել, գրում է kommersant.ru-ն։
«Պատվավոր պարտականության ավարտում. ես թողել եմ դեսպանի աշխատանքը: Ինձ համար պատիվ էր այստեղ ներկայացնել Աֆղանստանն ու իմ ժողովրդին: Շատ պատճառներ կան՝ անձնական և մասնագիտական, բայց ես չեմ ուզում դրանք թվարկել այստեղ։ Ես ներկայացրել եմ բոլոր գործերը՝ ներկայացնելով գրավոր զեկույց»,- գրել է նա Twitter-ում։
Գրավոր զեկույցում, որը նա տեղադրել է նաև Twitter-ում, Քայեմը հայտնել է, որ Պեկինում Աֆղանստանի դեսպանատանն աշխատող շատ դիվանագետներ արդեն լքել են Չինաստանը, քանի որ օգոստոսից, երբ Քաբուլում իշխանության են եկել թալիբները, նրանց աշխատավարձ չի վճարվել։
Աֆղանստանի իշխանությունները չեն հաղորդել Պեկինում Աֆղանստանի նոր դեսպանի մասին, սակայն Քայեմը նշել է ոմն «պարոն Սադաաթի»։