Էրդողանի խոսնակն ու Բայդենի խորհրդականը քննարկել են հայ–թուրքական հարաբերությունները
Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը եւ ԱՄՆ նախագահ Ջո բայդենի խորհրդական Ջեք Սալիվանը հեռախոսազրույցով քննարկել են տարածաշրջանային թեմաները։
Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Իբրահիմ Քալընի եւ Ջեք Սալիվանի հեռախոսազրույցի ընթացքում կողմերն անդարարձել են հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման թեմային, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կայուն խաղաղության հաստատման աշխատանքներին։
Քննարկվել են նաև տարածաշրջանին վերաբերվող այլ հարցեր։