Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 243 նոր դեպք. մահացել է 2 քաղաքացի
Հայաստանում դեկտեմբերի 11-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 243 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 346224 դեպքի: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2614055 վերջին մեկ օրում` 5906 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 3589 պացիենտ: Մեկ օրում աճել է 109-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 333117 անձ` վերջին մեկ օրում 132 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 8006 է: