Քվեբեկում պատվաստումների թիվն ավելացել է՝ ալկոհոլ գնելու համար պատվաստումների անձնագրերի անհրաժեշտության պատճառով
Քվեբեկում պատվաստումների թիվը զգալիորեն աճել է ալկոհոլ եւ մարիխուանա գնելու համար պատվաստումների անձնագրերի պահանջի ներդրումից հետո։
Քվեբեկում առաջին չափաբաժնի նշանակումները քառապատկվել են այն բանից հետո, երբ կանադական նահանգներից մեկը պահանջել է պատվաստանյութի անձնագիր՝ ալկոհոլ եւ մարիխուանա գնելու համար:
Քվեբեկը նոր կանոնների մասին հինգշաբթի օրն է հայտարարել, տեղեկացնում է Montreal Gazette-ը:
Կանադայի կառավարության տվյալներով՝ Քվեբեկի բնակիչների ավելի քան 78%-ը լիովին պատվաստված է: Սա ավելի բարձր տոկոս է, քան ԱՄՆ-ի ցանկացած նահանգում: