Նացիստների հավաքած մասոնական արխիվում մինչ օրս պահվում են գաղտնիքներ, որոնք պետք է բացահայտվեն
Համակարգողները, ովքեր ուսումնասիրում են Եվրոպայում մասոնության հսկայական պատմական արխիվը, որը նացիստները հավաքել են պատերազմի տարիներին հակամասոնական մաքրման ժամանակ, կարծում են, որ դեռեւս գաղտնիքներ կան, որոնք պետք է բացահայտվեն:
Կանանց մասոնական օթյակների ծանոթությունից մինչեւ փակ արարողությունների ժամանակ օգտագործվող երաժշտական պարտիտուրները, արեւմտյան Լեհաստանի համալսարանական հին գրադարանում պահվող գանձարանն արդեն լույս է սփռել քիչ հայտնի պատմության վրա: Բայց դեռ շատ աշխատանք կա կատարելու՝ բոլոր 80000 իրերը, որոնք թվագրվում են 17-րդ դարով եւ Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ, ամբողջությամբ ուսումնասիրելու համար:
«Սա Եվրոպայի ամենամեծ մասոնական արխիվներից մեկն է»,-ասում է համակարգող Յուլիանա Գրաժինսկայան: «Այն դեռ գաղտնիքներ է պահում»,,-ասել է նա AFP-ին՝ խոսելով մի հավաքածուի մասին, որը կսել են ուսումնասիրել տասնամյակներ առաջ եւ որը պահվում է Պոզնանի UAM գրադարանում:
Մասոնները դարձել են ռեժիմի դավադրության տեսությունների առարկա 1930-ականներին եւ համարվում էին ազատական մտավորականներ, որոնց գաղտնի շրջանակները կարող էին դառնալ ընդդիմության կենտրոններ:
Հավաքածուն հավաքվել է Հենրիխ Հիմլերի հրամանով եւ բաղկացած է նացիստների կողմից գրավված եվրոպական մասոնական օթյակների բազմաթիվ փոքր արխիվներից։
Հետազոտողներն այն համարում են արժեքավոր պահեստ ամբողջ Եվրոպայում օթյակների ամենօրյա գործունեության պատմության համար՝ տոնակատարությունների ճաշացանկից մինչեւ ուսումնական տեքստեր:
«Նացիստներն ատում էին մասոններին», - AFP-ին ասել է Անջեյ Կարպովիչը, ով երեք տասնամյակ ղեկավարում է հավաքածուն:
Ըստ նրա՝ նացիստական գաղափարախոսությունն իր էությամբ «հակամասոնական» էր՝ իր հակաինտելեկտուալ եւ հակաէլիտար միտումներով։
Գրադարանը ցուցադրում է մի քանի ընտրված իրեր, այդ թվում՝ մասոնական ամենավաղ սահմանադրության առաջին հրատարակությունը, որը գրվել է 1723 թվականին՝ Անգլիայում առաջին օթյակի հիմնադրումից վեց տարի անց: