Գերմանացի մարդակեր ուսուցիչը դատապարտվել է ցմահ ազատազրկման
Գերմանացի ուսուցիչը, ով սպանել, ապա կերել է մի տղամարդու, ում հետ ծանոթացել է օնլայն ծանոթությունների հավելվածում, որպեսզի իրագործի իր «կանիբալիստական երեւակայությունները», դատապարտվել է ցմահ ազատազրկման։
Մաթեմատիկայի եւ քիմիայի 42-ամյա ուսուցիչը՝ Ստեֆան Ռ.-ն, դատապարտվել է սպանության համար 2020 թվականի սեպտեմբերին, հայտնում է The Guardian-ը։
Դատարանի որոշմամբ՝ Ստեֆան Ռ.-ն սպանել է իր զոհին, որպեսզի «սեռական բավարարվածություն ստանա»՝ սպանելով եւ ուտելով զոհի դիակի մասերը։ Դատական փաստաթղթերում նշվում է, որ Ստեֆան Ռ.-ն ծանոթացել է 43-ամյա մեխանիկի հետ օնլայն ծանոթությունների հավելվածում , որտեղ նրանք պայմանավորվել են հանդիպել մեղադրյալի բնակարանում՝ Բեռլինի արվարձաններից մեկում։ Այնտեղ Սթեֆան Ռ.-ն քնեցրել է նրան, սպանել , իսկ հետո կտրել նրա սեռական օրգաններն ու կերել։
Դատարանը պարզել է, որ ամբաստանյալը սարսափելի գործողություններ է կատարել՝ «իրագործելու մարդակերության մասին իր երեւակայությունները», հաղորդում է DPA գործակալությունը։