Ինչպես նիհարել տոներից հետո․ խորհուրդներ պրոֆեսիոնալ մարզիչներից
Տոներից հետո առօրյա կյանքին վերադառնալն այդքան էլ հեշտ չէ, բայց երբ խոսքն առողջության մասին է անհրաժեշտ է լինել հատկապես հետևողական։ Նոր տարվա սկզբում շատերիս մոտ խնդիր է առաջանում վերականգնել մարզումները կամ առաջին անգամ գնալ մարզասրահ։ Ինչպես անցնցում, հեշտ իրականացնել այս նպատակը, ինչպես տոներից հետո կրկին սկսել ստաբիլ մարզվել, վերականգնել կառուցվածքն ու առողջությունը այս թեմաների շուրջ զրուցել ենք Fit24 և InShape ցանցի պրոֆեսիոնալ մարզիչների հետ և առանձնացրել մի քանի խորհուրդ նրանց կողմից։
Արման Fit24-ի ավագ մարզիչ
Մարզումները վերսկսելու համար պետք է ուժ գտնել և այցելել մարզասրահ, վերադառնալ կյանքի սովորական ռիթմին։ Հաճախ տոներին մենք չարաշահում ենք քաղցրը , ալկոհոլի օգտագործումը գումարած գիշերային տոնական խնջույքները հանգեցնում են մի շարք խնդիրների, ինչպիսիք են՝ նյութափոխանակության դանդաղեցում, հորմոնալ բալասնի անկում, ախորժակի կորուստ, ուժային դիսբալանս։ Այդ ամենը շտկելու համար պետք է սկսել փոքրիկ, բայց վստահ քայլերից։ Նախ դուրս եկեք մաքուր օդին զբոսնելու, դա կնպաստի օրգանիզմի զարթոնքին, առավոտյան բաց մի թողեք նախաճաշը , դա կնպաստի ողջ օրվա էներգիայի մթերմանը և կօգնի քաղցի զգացողության կարգավորմանը, ինչն էլ իր հերթին կնպաստի, որ կրկին վերադառնաք ձեզ նախկին սննդակարգին։ ԵՎ վերջին քայլը մարզասրահ այցելելն է, քանի որ ռեգուլյար մկանային լարվածության բացակության դեպքում կսկսվի մկանային ատրոֆիա (կորուստ), ուժային գործակցի անկում, հոգեբանական ընկճվածություն և ինքնավստահության կորուստ, քանի որ տեստոստերոնի հորմոնը կնվազի արյան մեջ։ Այս ամենից խուսափելու համար անհրաժեշտ է պարզպաես ուժ գտնել ու գալ մարզասրահ, որից հետո մենք՝ մարզիչներս , արդեն ձեր կողքին կլինենք ու կօգնենք որպեսզի էլ ավելի մոտիվացվեք, շուտ վերկանգնվեք և անցնեք ձեր սովորական ռիթմին։
Fit24-ում մենք ունենք այդպիսի շատ օրինակներ։
Ռոզա InShape-ի մարզիչ/ որակի պատասխանատու