Իսպանիայի վարչապետը կոչ է անում քննարկել COVID-19-ը որպես էնդեմիկ հիվանդություն համարելու հարցը
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը կոչ է անում քննարկել COVID-19-ը որպես էնդեմիկ հիվանդություն համարելու հարցը, հաղորդում է AP-ը:
Փոփոխությունը կնշանակի համարել COVID-19-ը «էնդեմիկ հիվանդություն», այլ ոչ թե համաճարակ։
Վարչապետը հաստատել է երկրի առաջատար El País թերթի հրապարակումն այն մասին, որ իսպանական առողջապահական իշխանությունների կողմից արդեն մշակված մոնիթորինգի նոր համակարգի համաձայն՝ անհրաժեշտ չի լինի գրանցել յուրաքանչյուր նոր վարակ, եւ որ ախտանիշներ ունեցող մարդկանց համար պարտադիր չի լինի թեստավորվելը, նրանք կշարունակեն բուժումը։
El País-ի հաղորդմամբ՝ ծրագիրը կներառի մանրակրկիտ ընտրված բուժհաստատությունների եւ մասնագետների ցանց, որը կզեկուցի COVID-19-ի բռնկումների մասին։
Առողջապահության նախարար Կարոլինա Դարիասը քննարկել է առաջարկը Եվրամիության իր որոշ գործընկերների հետ, ասել է Սանչեսը՝ մանրամասներ չներկայացնելով։