Գեղարքունիքում բախվել են Երևան-Ճամբարակ երթուղին սպասարկող «Գազել»-ն ու Mercedes-ը, կա 7 վիրավոր. shamshyan.com
Այսօր՝ հունվարի 10-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 72.5 կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 63-ամյա Թորոս Ք-ի վարած «Գազել» մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ՝ 33-ամյա Վաղինակ Պ-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով «Գազել»-ի ուղևորներ՝ Երևանի բնակիչ, 45-ամյա Մարատ Խ-ն, 10-ամյա Ռուբեն Խ-ն, Գեղարքունիքի մարզի բնակիչներ՝ 20-ամյա Հայկուշ Խ-ն, 37-ամյա Արման Ս-ն, Mercedes-ի վարորդ Վաղինակ Պ-ն և նրա ուղևոր՝ Տավուշի մարզի բնակիչ, 26-ամյա Նվեր Բ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն, իսկ «Գազել»-ի մեկ այլ ուղևոր՝ Երևանի բնակիչ, 22-ամյա Արգիշտի Ջ-ն տեղափոխվել է Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Կայքի տեղեկություններով՝ վիրավորների մեջ կան տարբեր ընտանիքների անդամներ, իսկ «Գազել»-ը սպասարկում է թիվ 327 երթուղին՝ Երևան-Ճամբարակ-Զորավանք հատվածը։ Կայքի տեղեկություններով՝ վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը, և միայն վթարից հետո են ճանապարհը սպասարկող ճանշինականները սկսել ճանապարհը աղ ու ավազով մշակելու աշխատանքները։
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։