Թոշակառու կինը բռունցքներով հարձակվել է արջի վրա ու ողջ մնացել
Ամերիկյան Նյու Ջերսի նահանգի բնակչուհին կռվել է 135 կիլոգրամանոց արջի հետ ու ողջ մնացել։ Այս մասին հայտնում է New York Post-ը։
Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ 81-ամյա Քերոլ Նեյբորը փողոց է բաց թողել իր դստեր շանը և նրա 14-ամյա սպանիելին` Ամանդային։ Շներն անմիջապես վազել են մոտակայքում գտնվող աղբամանում փորփրող երկու արջերի մոտ։ Արջերից մեկը նախընտրել է նահանջել, իսկ մյուսը մնացել է։
Թոշակառուն շտապել է օգնել շներին ու սկսել է բռունցքներով ծեծել արջին։ Կենդանին նրան տապալել է գետնին ու կծել ոտքը։ Դրանից հետո նա բռնել է Ամանդային ու փախել։ Նեյբորը կարծում է, որ սպանիելը փրկել է իրեն` իր սեփական կյանքի գնով: «Ես ողջ մնացի, քանի որ նա տարավ շանը»,- ասում է կինը։ «Եթե դա չլիներ, նա հավանաբար ինձնից կազատվեր»։
Ավելի ուշ շանը գտել են անտառում, սակայն նրան փրկել չի հաջողվել։ Մյուս շունը չի տուժել։ Գիշատչի հետ բախվելուց հետո կինը բժշկական օգնություն է ստացել: