Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Արցախի Կարմիր Շուկա գյուղի ուղղությամբ
Ադրբեջանական զինուժը անկանոն կրակ է բացել Արցախի Մարտունու շրջանի Կարմիր Շուկա գյուղի ուղղությամբ։ Տեղեկությունը հաստատել է Թաղավարդի գյուղապետ Օլեգ Հարությունյանը:
Նրա խոսքով, կրակահերթի հետեւանքով հրդեհվել է մանկապարտեզի հարակից տարածքում կայանված քաղաքացիական անձին պատկանող ավտոմեքենան: Այս պահին կրակը մարվել է, իրավիճակը հանգիստ է, տուժածներ չկան:
Հիշեցնենք, որ հունվարի 8–ին էլ ադրբեջանական զինուժը կրակոցներ է արձակել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա համայնքին կից սահմանների ուղղությամբ։