Ադրբեջանցի զինվորականները բողոքի ակցիա են իրականացրել չստացած պարգեւների պատճառով
Ղարաբաղյան 44-օրյա պատերազմի մի խումբ մասնակիցներ բողոքի ցույց են անցկացրել Ադրբեջանի պաշտպանության նախարարության շենքի դիմաց։
Turan-ի հաղորդմամբ՝ նրանք դժգոհում են զինվորական պարգեւներից զրկվելուց։ «Մեր արժանիքները չգնահատվեցին՝ չնայած նախագահ Իլհամ Ալիեւի՝ պատերազմի մասնակիցներին պարգեւատրելու, նրանց ուշադրություն եւ հոգատարություն ցուցաբերելու հանձնարարականին։ Թիկունքում ծառայածներին մեդալներ են շնորհել, իսկ մեզ մոռացել են»,-ասել է ցույցի մասնակիցներին մեկը։
Ցուցարարների մոտ դուրս եկած ՊՆ ներկայացուցիչը խոստացել է հետաքննել հարցը։ Ակցիան ավարտվել է առանց միջադեպերի։