Զելենսկու ստուդիայի սերիալը 2021-ին Ռուսաստանում ամենահանրաճանաչն է դարձել
«Сваты» հեռուստասերիալը 2021թ․-ին դարձել է ամենահանրաճանչ նախագիծը ռուս հեռուստադիտողի շրջանում, հայտնում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով «Mediascope»-ի տվյալները։
«Сваты»-ն ուկրաինական «Կվարտալ 95» ստուդիայի նախագիծն է (2002թ․-ին ստուդիական Շեֆիր եղբայրների հետ հիմնել է Ուկարիանայի ներկայիս նախագահ Վլադիմիր Զելենսկին), նկարահանվում է ԱՊՀ երկրների դերասանների մասնակցությամբ եւ թողարկվում է 2006թ․-ից։ Հանրաճանաչ սերիալների եռյակում ներառված են նաեւ «Угрюм-река» («Առաջին ալիք») եւ «Склифософский - 8» («Ռոսիա 1») նախագծերը։
Ավելի վաղ լավագույն սերիալների անունները հրապարակել էին ռուս կինոքննադատները։ Բացարձակ առաջատար էր դարձել «Вампиры средней полосы» նախագիծը։