Լուկաշենկոն առաջարկել է օգնել Ուզբեկստանին հիպոթետիկորեն հնարավոր հեղաշրջման փորձի դեպքում
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ելույթ ունենալով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստում, առաջարկել է օգնել Ուզբեկստանին հիպոթետիկորեն հնարավոր հեղաշրջման փորձի դեպքում։
«Գլխավորը դասերն են։ Դասեր, որոնցով այսօր զբաղվում է Ղազախստանի ղեկավարությունը։ Արտաքին պատճառներ, որոնց մասին արդեն նշել ենք։ Սակայն կան նաեւ ներքին պատճառներ։ Ղազախստանի նախագահը փորձում է խորանալ եւ պարզել էությունը։ Եվ ես վստահ եմ, որ նա դա կանի»,-ասել է Լուկաշենկոն։
Լուկաշենկոն հայտարարել է Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերին որպես օկուպանտ ներկայացնելու փորձերի մասին։
Նա նաեւ նշել է, որ ՀԱՊԿ-ն պետք է հետեւի իրադարձություններին կազմակերպության պատասխանատվության տակ գտնվող տարածաշրջանում եւ ակտիվ գործի։ «Եթե դասեր չքաղեք Ղազախստանի իրադարձություններից, դա կարող է կրկնվել, առաջին հերթին՝ Ուզբեկստանում։ Մենք պետք է հավաքվենք եւ խոսենք Տաջիկստանի մասին, որն աջակցության կարիք ունի, այդ թվում՝ ռազմատեխնիկայի»։
Հիշեցնենք, որ Բելառուսում վերջերս բողոքի ակցիաներ են տեղի ունեցել, որոնք սկսվել են 2020 թվականի օգոստոսի 9-ի լույս 10-ի գիշերը՝ կապված նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակման հետ, որոնց համաձայն՝ հաղթել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Այդ օրվանից դրանք ձեռք են բերել համազգային մասշտաբներ, եւ իրավիճակը երկրում սկսեց բնութագրվել որպես քաղաքական ճգնաժամ։ ՆԳՆ աշխատակիցները զանգվածային ձերբակալություններ են իրականացրել, այդ թվում՝ բողոքի ակցիաներին չմասնակցած անձանց, դեռահասների, լրագրողների, բժիշկների։ Քաղաքացիների նկատմամբ կիրառվել են արցունքաբեր գազ, լուսաձայնային նռնակներ, ջրցան մեքենաներ, ռեզինե փամփուշտներ, որոշ դեպքերում՝ հրազեն։ Զանգվածային բողոքի ցույցերը դադարեցվել են 2021 թվականի մարտին։