Շինեյդ Օ'Քոները սպառնացել է դատական հայց ներկայացնել հիվանդանոցի դեմ, որտեղից ինքնասպանություն գործելուց առաջ փախել է նրա որդին
Իռլանդացի երգչուհի Շինեյդ Օ'Քոները Twitter-ում հայտնել է 17-ամյա որդու՝ Շեյնի մահվան մասին։ Տղան երկու օր առաջ փախել է կլինիկայից, մայրը փորձում էր նրան գտնել սոցիալական ցանցի միջոցով։
55-ամյա Շինեյդի խոսքով՝ ինքը պատրաստվում է դատական հայց ներկայացնել Դուբլինում գտնվող «Tallaght» հիվանդանոցի դեմ, որտեղից փախել է իր որդին․ դրանից երկու օր անց հայտնաբերվել է նրա մարմինն ու նույնականացվել։
Երգչուհին նշել է, որ բժիշկներն առայժմ հրաժարվում են տեղի ունեցածի համար պատասխանատվություն ստանձնել։ Բացի այդ՝ նա կարծում է, որ երեխային չեն օգնել պետական հոգեբուժական ծառայության ներկայացուցիչները, որի աշխատակիցներն իր ինքնասպանությունը պատրաստող երեխայի հետ զրույցում նրա մոտ հատնաբերված հուղարկավորության ծրագիրը համեմատել էին հարսանիքի ծրագրի հետ։
Ընտանիքի եւ երեխաների հարցերով պետական կոմիտեի ներկայացուցիչներն առայժմ չեն փորձել օգնել աստղին, հավելել է նա։ «Իմ երեխան արդեն երկու օրից ավելի է՝ մահացած է, եւ կոմիտեից ինձ զանգահարել են միայն իրենց վերաբերյալ սոցիալական ցանցերում բացասականի վերաբերյալ անհանգստություն արտահայտելու նպատակով»,- գրել է երգչուհին։
Հունվարի 7-ին Շեյնին վերջին անգամ տեսել են Դուբլինում, հունվարի 8-ին ոստիկանությունը նրան մահացած է գտել։ 2015թ․-ին ռոքի աստղն անձամբ է փորձել վերջ տալ կյանքին՝ այդ մասին հայտնելով Ֆեյսբուքում։ Երկու տարի անց Օ'Քոնորը խոստովանել է, որ երկար տարիներ դեպրեսիա է ունեցել, եւ ապրելու ցանկություն չի եղել։ 2018թ․-ին երգչուհին իսլամ է ընդունել եւ վերցրել Շուհադա Սադակտ անունը։