ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ հունվարի 11-ին կթռչի Ղազախստան
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հունվարի 11-ին կթռչի Ղազախստան՝ տեղում ուսումնասիրելու իրավիճակը։ Այս մասին նա հայտարարել է երկուշաբթի օրը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) նիստում։
«Տեղում իրադրությունն ուսումնասիրելու, հրամանատարի, Ղազախստանի Հանրապետության ղեկավարության հետ հանդիպման համար, Ղազախստանի Հանրապետության նախագահի եւ ՀԱԽ նախագահի հետ համաձայնեցմամբ, վաղը թռչում եմ Ղազախստան»,- ասել է Զասը։
Զասը հայտարարել է, որ այնպիսի խնդիրներ, որոնք կպահանջեին ՀԱՊԿ պետությունների ղեկավարների ինչ-որ որոշումների ընդունում, Ղազախստանում չկան։
«Երեկ ես խոսել եմ հավաքական խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ-գնդապետ Սերդյուկովի հետ։ Նրա զեկուցման համաձայն՝ պետությունների ղեկավարների մակարդալով լուծում պահանջող խնդիրներ չկան»,- ասել է նա։
Զասի խոսքով՝ գործողությունը Ղազախստանում ցույց է տվել, որ ՀԱՊԿ ստեղծած խաղաղապահ պոտենցիալն աշխատում է եւ կարող է կատարել առաջադրանքները։