ԵՄ-ը օգնություն է առաջարկել. Արտաքին ռազմական աջակցությունը պետք է հարգի Ղազախստանի ինքնիշխանությունը
Ղազախստանում Եվրոպական միության ներկայացուցչությունում հայտարարել են, որ պատրաստ են օգնել ճգնաժամը հաղթահարելուն անկարգությունների ճնշումից հետո, Թվիթերում գրել է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գլխավոր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
«Մենք պատրաստ ենք օգնել ճգնաժամի խաղաղ կարգավորմանը։ Արտաքին ռազմական աջակցությունը պետք է հարգի Ղազախստանի ինքնիշխանությունը եւ անկախությունը, ինչպես նաեւ բոլոր քաղաքացիների հիմնական իրավունքները»,- նշված է գրառման մեջ։