Նյու Յորքի բնակելի շենքերից մեկում բռնկված հրդեհի զոհ է դարձել 19 մարդ
Նյու Յորքի բազմահարկ բնակելի շենքում բռնկված հրդեհի հետեւանքով 19 մարդ է մահացել, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով հրշեջ ծառայության աղբյուրը։
Հրդեհի զոհերի թվում կա ինը երեխա։ Հրդեհը տեղի է ունեցել քաղաքի հյուսիսում՝ Բրոնքսի տարածքում գտնվող Twin Park բարձրահարկ շենքում։ Տուժել է 63 մարդ, որոնցից 32-ի կյանքին վտանգ է սպառնում։ Հրդեհի պատճառը դեռեւս հայտնի չէ։
Հրդեհը բռնկվել է 19 հարկանի բնակելի շենքի տորին հարկերից մեկում։ Բնակարանի դուռը, որտեղ ենթադրաբար սկսվել էր հրդեհը, հայտնել է Նյու Յորքի հրշեջ ծառայության ղեկավար Դանիել Նիգրոն, բացվ էր, ինչի պատճառով կրակն ու ծուխն արագորեն տարածվել են։ Բռնկվել են երկրորդ եւ երրորդ հարկերը, սակայն ծուխը բարձրացել է նաեւ մյուս հարկեր։