Ղրղզստանի նախագահը չի մասնակցի Ղազախստանին նվիրված ՀԱՊԿ նիստին
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը չի մասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) պետությունների ղեկավարների հեռավար նիստին՝ նվիրված Ղազախստանի իրավիճակին, տեղեկացնում է 24.kg-ն։
Հունվարի 10-ից Ժապարովը կարճ արձակուրդ է վերցրել։ Ղրղզստանի կառավարության նախագահ Աքիլբեկ Ժապարովը նրա փոխարեն կմասնակցի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջանին։
Նստաշրջանին տեսակապով կմասնակցեն Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի եւ Հայաստանի ղեկավարները։
Նշենք, որ Ղրղզստանի խորհրդարանին միայն երկրորդ փորձից հետո հաջողվեց քվորում ապահովել՝ հավանություն տալու համար Ղազախստան Ղրղզստանի խաղաղապահներ մտցնելու որոշմանը։ Բացի այդ, Բիշքեկում տեղի ունեցան բողոքի ցույցեր Ղազախստան ՀԱՊԿ խաղաղապահներ մտցնելու դեմ։