Ինչո՞վ է կորոնավիրուսի օմիկրոն շտամը վտանգավոր երեխաների համար
Կորոնավիրուսի օմիկրոն շտամը կարող է ավելի վտանգավոր լինել երեխաների համար շնչուղիների առանձնահատկությունների պատճառով։ Նման կարծիք է հայտնել Նյու Դելիի բժշկական ինստիտուտի բժիշկ Անիմեշ Արյան։
«Երեխաների շնչուղիներն ավելի փոքր են, քան մեծահասակներինը, եւ այս նոր տարբերակն ազդում է հիմնականում վարակված հիվանդների վերին շնչուղիների վրա»,- պարզաբանել է մասնագետը։
Ըստ IANS-ի՝ վարակի ախտանիշներն են կոկորդի ցավը, թեթեւ ջերմությունը եւ հոգնածությունը:
Հիշեցնենք, որ Հայաստանում հայտնաբերվել է օմիկրոն շտամով պայմանավորված կորոնավիրուսային վարակի երկու դեպք։ Երկու դեպքն էլ «ներմուծված» են։
Երկու հիվանդների վիճակն էլ բավարար է, նրանք հոսպիտալացված չեն, երկուսն էլ տնային բուժում են անցնում։