Ղազախստանի նախագահը արիության համար հետմահու պարգևատրել է 16 զինվորականի և ոստիկանի
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հետմահու պարգևատրել է հանրապետությունում անկարգությունների ժամանակ զոհված 16 զինվորականի և ոստիկանի։ Հրամանագրի տեքստը հրապարակվել է կիրակի օրը պետության ղեկավարի կայքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ Ղազախստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ անկարգությունների ժամանակ զոհվել է 16 ոստիկան, Ազգային գվարդիայի և Ղազախստանի պաշտպանության նախարարության զինծառայող, ավելի քան 1,3 հազարը վիրավորվել է։