Ղազախստանի առողջապահության նախարարությունը ջնջել է 164 զոհի մասին հաղորդագրությունը
Telegram ալիքը, որը գերատեսչություններից պաշտոնական տեղեկատվություն է հրապարակում Ղազախստանում տիրող իրավիճակի մասին, ջնջել է երկրում անկարգությունների ժամանակ սպանված 164 մարդու մասին հաղորդագրությունը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Ավելի վաղ Telegram ալիքը հաղորդագրություն էր հրապարակել, որ Ղազախստանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ երկրում անկարգությունների ժամանակ մահացել է 164 մարդ, ամենից շատ Ալմաթիում՝ 103 մարդ։
Ինչպես հայտնում է ղազախական Vласть լրատվամիջոցը, երկրի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ իրենք այս տվյալները չեն տրամադրել: