Ալմաթիում անկարգությունների ընթացքում ավելի քան հարյուր մարդ է զոհվել
Ղազախստանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ անկարգությունների ժամանակ երկրում ավելի քան հարյուր մարդ է զոհվել:
«Ղազախստանում անկարգությունների ժամանակ զոհվել է 164 մարդ, Ալմաթիում՝ 103 մարդ: Բուժօգնւթյան է դիմել ավելի քան 2 հազար մարդ»,- ասվում է գերատեսչության Telegram ալիքի հաղորդագրության մեջ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարել է 3 մահացած երեխայի մասին:
Ղազախստանում զանգվածային բողոքի ցույցերը սկսվել են 2022 թվականի սկզբին: Երկրի արևմուտքում գտնվող Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դեմ են արտահայտվել հեղուկ գազի գների կրկնակի բարձրացմանը:
ՄԱԿ-ի տվյալներով՝ Ղազախստանում ցույցերի ընթացքում տուժել է մոտ 1000 մարդ։ Հանրապետության ներքին գործերի նախարարության տվյալներով՝ զոհվել է անվտանգության 18 աշխատակից։