Կիպրոսում հայտնաբերվել է «Delta»-ի և «Omicron»-ի հիբրիդային շտամը, այն կոչել են «Deltacron»
Կորոնավիրուսի նոր տարբերակը, որը «Դելտայի» և «Օմիկրոնի» հիբրիդն է, հայտնաբերվել է Կիպրոսում 25 հիվանդների զննման արդյունքում: Այս մասին հայտնում է «Deutsche Welle»-ն՝ հղում անելով Կիպրոսի համալսարանի կենսաբանական գիտությունների բաժանմունքի աշխատակիցներին։
Համալսարանի պրոֆեսոր Լեոնտիոս Կոստրիկիսի խոսքով՝ կորոնավիրուսի նոր տարբերակն ունի 10 տեսակի մուտացիա, որոնք մինչ այժմ հայտնաբերվել են միայն Omicron-ում, սակայն Delta տարբերակն ունի նմանատիպ «գենետիկական հիմք»։
Կիպրոսցի գիտնականները կորոնավիրուսի նոր տարբերակն անվանել են «Դելտակրոն»։ Կորոնավիրուսի այս տեսակով ախտորոշված 25 անձանցից 11-ը տեղափոխվել է կլինիկաներ։
Պրոֆեսոր Կոստրիկիսի խոսքով՝ դեռ վաղ է խոսել «Դելտակրոնի» վարակման աստիճանի մասին, նաև այն մասին, թե արդյոք այն կկարողանա փոխարինել Օմիկրոնին։