Հարավաֆրիկյան հանրապետությունում ջրհեղեղի հետևանքով առնվազն վեց մարդ է մահացել
Հարավաֆրիկյան հանրապետության հարավում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղի հետևանքով զոհվել է առնվազն վեց մարդ, այդ թվում՝ ոստիկանության ստորաբաժանման անդամ։ Այս մասին կիրակի հայտնել է տեղական SABC ռադիոկայանը՝ հղում անելով Արևելյան Քեյփ նահանգի վարչակազմի ղեկավարին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ջրհեղեղի հետևանքով վեց մարդ է զոհվել, այդ թվում՝ մեկ ոստիկան»,- ասել է նա և բնակչությանը հորդորել լինել ավելի ուշադիր, քանի որ տարածաշրջանում տեղումները շարունակվում են։
Ժամերի ընթացքում մի քանի շրջան հեղեղվել է։ Հարյուրավոր տներ ավերվել են։ Փրկարարական ջոկատները շարունակում են արտակարգ աշխատանքները։