ԱՄՆ-ն պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել Ուկրաինայում հրթիռներ չտեղակայելու հարցը. Սպիտակ տուն
Սպիտակ տունը հայտնել է, որ ԱՄՆ-ը չի նախատեսում հարձակողական հրթիռային զինատեսակներ տեղակայել Ուկրաինայի տարածքում։ Պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել Ուկրաինայում ամերիկյան հրթիռներ չտեղակայելու հարցը, և որ այդ պայմանավորվածությունների շուրջ առաջընթաց հնարավոր է։ Այս մասին լրագրողներին հայտնել է ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը։
Ավելի վաղ Պենտագոնը հերքել էր ԶԼՄ-ների տեղեկությունները, թե ԱՄՆ-ը կարող է կրճատել իր ռազմական ներկայությունը Եվրոպայում։ Մինչ այս լրատվամիջոցները, վկայակոչելով Վաշինգտոնի աղբյուրները, հայտնում էին, որ ԱՄՆ-ը պատրաստ է քննարկել Արևելյան Եվրոպայում տեղակայված իր զորքերի թվի և տարածաշրջանում զորավարժությունների ծավալների կրճատման հարցը։
Երկուշաբթի ռուսական և ամերիկյան պատվիրակությունները բանակցություններ կանցկացնեն Ժնևում՝ ռազմավարական կայունության շուրջ երկկողմ երկխոսության շրջանակներում։