Հպարտ եմ, որ դա արեցի աշխարհի լավագույն ակումբում. Բենզեմա
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման Իսպանիայի առաջնության 20-րդ տուրի՝ «Վալենսիայի» հետ խաղից հետո (1:4) մեկնաբանել է մադրիդյան ակումբի կազմում խփած 300-րդ գոլը։
«Ես հպարտ եմ, որ հասել եմ այս կետին: Ես երջանիկ եմ, քանի որ դա արեցի աշխարհի լավագույն ակումբում»,- Բենզեմա Մովիսթարի խոսքերն է մեջբերում
«Ռեալում» Բենզեմայից ավելի շատ գոլ են խփել միայն Ալֆրեդո դի Ստեֆանոն (308), Ռաուլը (323) և Կրիշտիանու Ռոնալդուն (450): 34-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստը Մադրիդի «Ռեալին» է միացել 2009 թվականի ամռանը։