Ինչու Քեյթ Միդլթոնը չի ցանկանում նշել 40-ամյակը
Հունվարի 9-ին Քեյթ Միդլթոնը կնշի իր ծննդյան օրը։ Դքսուհին դառնում է 40 տարեկան։ Սակայն Քեմբրիջի դքսուհու հոբելյանի տոնակատարությունն այնքան էլ ճոխ չի լինի, ինչպես շատերը ենթադրում էին։
The Mirror-ը հայտնում է, որ Քեյթը կհրաժարվի իր ծննդյան օրվա առթիվ մեծամասշտաբ երեկույթից՝ հօգուտ ընդհանուր տոնի, որը նա իր ամուսնու հետ կկիսի այս ամռանը: Բանն այն է, որ երկրում համաճարակաբանական իրավիճակի պատճառով դքսուհին ստիպված է լինում անձնական փորձից ցույց տալ բրիտանացիներին, որ այժմ զանգվածային միջոցառումները կարող են վտանգավոր լինել առողջության համար։
Քեյթը որոշել է, որ իր օրը կնշի հունիսի 21-ին, երբ արքայազն Ուիլյամը կդառնա քառասուն տարեկան։ Սպասվում է, որ թագուհին իր սիրելի թոռան համար շքեղ հանդիսություն կկազմակերպի, այդ պատճառով տնտեսող Քեյթի այդ որոշումը թվում նաեւ բավականին պրակտիկ։