Նորվեգացի զինվորականները ներքնաշորի խիստ պակաս ունեն
Նորվեգիայի բանակը ներքնազգեստի պակասի է բախվել կորոնավիրուսի համավարակի պատճառով։ NRK-ի փոխանցմամբ՝ այս մասին պատմել է երկրի Զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման կազմակերպության ներկայացուցիչ Հանս Մեյսինսեթը, փոխանցում է ՌԻԱ նովոստին:
Նախկինում զինվորականները կարող էին զորացրվել ներքնաշորով, սակայն այժմ նրանցից պահանջում են հանձնել այն՝ նորակոչիկներին փոխանցելու համար: Դա պայմանավորված է նրանով, որ համավարակի պատճառով զինված ուժերը բախվել են մատակարարումների հետաձգման հետ։
Նորվեգական բանակում խնդիրը միայն ներքնաշորերի պակասը չէ. Պարզվում է, որ զինվորներին չեն կարողանում ապահովել նաև շատ մեծ և շատ փոքր չափսի կոշիկներով։