Բելառուսում առաջարկել են Ղազախստանին հրավիրել Միութենական պետության կազմ
Ղազախստանը պետք է հրավիրվի Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետության կազմ. այսպիսի առաջարկով հանդես է եկել բելառուս քաղաքագետ Յուրի Վոսկրեսենսկին։
Նրա խոսքով՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պետք է հրավիրի Ղազախստանին՝ միանալու Ռուսաստանի և Բելառուսի միությանը, քանի որ Ղազախստանի առաջնորդ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը բողոքի ակցիաներից հետո անխուսափելիորեն կենթարկվի ներքին և արտաքին ճնշման, հայտնում է YouTube “Главный тур” ալիքը։
Վոսկրեսենսկին կարծում է, որ նման հրավեր կարող է ուղարկել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նշենք, որ ներկայումս Միութենական պետության կազմում են Ռուսաստանը և Բելառուսը։