Մբապեն կարող է մնալ ՊՍԺ-ում
Հարձակվող Կիլիան Մբապեն կարող է շարունակել ելույթները ՊՍԺ-ում։ Այս մասին հայտնում է leparisien.fr-ը:
Հարձակվողի պայմանագիրը փարիզյան ակումբի հետ ավարտվում է այս ամառ, իսկ ֆուտբոլիստի տրանսֆերով հետաքրքրված է «Ռեալը»։
Հաղորդվում է, որ Կիլիանը դեռ չի կողմնորոշվել իր ապագայի հարցում։
Մբապեն հակված է մադրիդյան թիմ տեղափոխվելուն, սակայն չի բացառում ՊՍԺ-ի հետ պայմանագիրը երկարաձգելու տարբերակը։