Գիտնականները խոսել են հոգեկանի վրա ազատ ժամանակի ավելցուկի բացասական ազդեցության մասին
Ավելորդ ազատ ժամանակը կարող է մարդուն դժբախտացնել։ Այս մասին գրում է Dagens Nyheter-ը՝ հղում անելով ամերիկացի գիտնականների ուսումնասիրությանը։
Հետազոտությունը հիմնված է հարցումների և փորձերի արդյունքների վրա։ Ինչպես պարզել է հոգեբան Քեսսի Մոգիլներ Հոլմսի (Cassie Mogilner Holmes) թիմը, երջանիկ լինելու համար անհրաժեշտ է օրական երկուսից հինգ ժամ բացարձակապես ազատ ժամանակ, երբ այն կարելի է օգտագործել նաև հեռուստացույց դիտելու, ճանապարհորդելու, սպորտային և մշակութային ժամանցային միջոցառումների, ինչպես նաև սպորտով զբաղվելու համար։
Գիտնականները նաև նշել են, որ եթե ազատ ժամանակն ավելի շատ է, ապա մարդու հոգեկան վիճակը սկսում է վատանալ, թեև ըստ փորձագետների, դա միշտ չէ, որ տեղի է ունենում, որովհետև ազատ ժամանակի արդյունավետ գործունեության կամ սոցիալական շփումների վրա ծախսելը կարող է օգուտ տալ հոգեկան առողջությանը:
Իր հերթին Քեսսի Մոգիլներ Հոլմսը նշել է, որ ժամանակի սղության մշտական զգացումը շատ վատ է ազդում մարդու հուզական վիճակի վրա։