ԱՄՆ-ն որևէ կապ չունի Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունների հետ. Սպիտակ Տուն
Ամերիկայի Միացյալ Նահանգները որևէ կապ չունեն Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունների հետ: Այս մասին հեռախոսազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«Սա Միացյալ Նահանգների հարցը չէ», – ասել է բարձրաստիճան պաշտոնյան:
Նա հայտարարել է, որ Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունների վրա հնարավոր ազդեցության, Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի, ինչպեսև Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի միջև ռազմավարական կայունության շուրջ բանակցությունների մասին հարցերը «պետք է, որ Կրեմլին ուղղել»: