Ալմաթիում շարունակում են թալանել խանութներն ու սուպերմարկետները
«Ալմաթիում կրկին թալանվում են այն խանութները, որոնք ենթարկվել են հարձակումների։ Ուստի, ոստիկանության ջոկատները հերթապահում են խոշոր առևտրի կենտրոններում և սուպերմարկետներում: Նրանց խնդիրն է կանխել հետագա թալանը»։ Այս մասին գրում է «Sputnik Ղազախստան»-ը։ Փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Ցավոք, նման դեպքեր եղել են։ Իսկ դրանք, ըստ Ալմաթիի բնակիչների պատմածների, հազվադեպ չեն։ Այսինքն՝ արդեն թալանված խանութներից անցորդներն իրենց հետ ինչ-որ բան են տարել։ Նրանք օգտվել են սեփականատերերի բացակայությունից և ոստիկանների բացակայությունից»,- ասել է աղբյուրը։
Գործակալությունը նշում է նաև, որ քաղաքում դեռ ժամանակ առ ժամանակ կրակոցներ են լսվում։