Ադամյանի «Հոֆենհայմը» հաղթել է «Աուգսբուրգին»
Գերմանիայի առաջնության 18-րդ տուրում «Հոֆենհայմը» սեփական հարկի տակ 3-1 հաշվով հաղթել է «Աուգսբուրգին»։
Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմի» պահեստայինների թվում էր և փոխարինման է դուրս եկել 90-րդ րոպեին։
«Հոֆենհայմը» 31 միավորով երրորդ տեղում է: