Թուրքիայում գնաճի խնդիրը շուտով կլուծվի. Էրդողան
«ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայում գնաճի խնդիրը հնարավորինս շուտ լուծվելու է:
Այս մասին Թուրքիայի ղեկավարն ասել է Կոնյա-Քարաման արագընթաց գնացքի գծի բացման արարողության ժամանակ։
Թուրքական լիրայի տատանումների ֆոնին 2021 թվականին երկրում գնաճը կազմել է 36,08 տոկոս։
«Որքան հնարավոր է շուտ այս խնդիրը նույնպես կգտնի իր լուծումը, քանի որ լիրայի հետ կապված խնդրի լուծումը արդեն գտնվել է»,- իր ելույթում նշել է Էրդողանը։
Նշենք, որ Թուրքիայի ֆինանսական համակարգը ծանր ժամանակներ է ապրում՝ ազգային արժույթի արժեզրկման պատճառով։ 2021 թվականի դեկտեմբերի 20-ին դոլարը հասավ ռեկորդային 18, 4 լիրայի, մինչդեռ նախորդ տարվա հունվարին այն արժեր 7, 4 լիրա։
Հիշեցնենք, որ փոխարժեքի անկայունությանը հակազդելու նոր միջոցներ ձեռնարկելու մասին Թուրքիայի նախագահի հայտարարություններից հետո, նախորդ տարվա դեկտեմբեր ամսին լիրան կտրուկ նվազեց:
Նշենք նաև, որ Թուրքիայի նախագահը 2019 թվականի հուլիսից երեք անգամ փոխել է Կենտրոնական բանկի ղեկավարին, իսկ 2021 թվականի նոյեմբերից երկու անգամ՝ ֆինանսների նախարարին։
Ընդդիմության առաջնորդները Էրդողանին մեղադրում են տնտեսական անգործունակության մեջ և կոչ են արել արտահերթ ընտրություններ անցկացնել, իսկ թուրք առաջնորդը մերժել է կոչը՝ ասելով, որ նախագահական և խորհրդարանական ընտրությունները Թուրքիայում տեղի կունենան 2023 թվականի հունիսին՝ ըստ սահմանված կարգի: