Թուրքիայում ցմահ բանտարկության է դատապարտվել ԻՊ-ի դեմ բողոքի ակցիաները լուսաբանող լրագրողը
Լրատվական օպերատոր Ռոջհաթ Դողրուն դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ Թուրքիայում «Իսլամական պետության» (ԻՊ) կողմից սիրիական քրդաբնակ Քոբանի քաղաքի պաշարման դեմ բողոքի ցույցերը լուսաբանելու համար, հաղորդում է Ahval-ը։
Դողրուն դատապարտվել է Դիարբեքիրի 8-րդ բարձր քրեական դատարանում՝ պետության միասնությունն ու ամբողջականությունը խաթարելու, ահաբեկչական կազմակերպության քարոզչության և սպանության փորձի մեղադրանքով։
Նրա փաստաբաններն ասել են, որ բողոքարկելու են որոշումը, քանի որ մեղադրող կողմն անտեսել է հիմնական ապացույցներն ու վկաների ցուցմունքները: