Մեքսիկան առաջարկում է ԵՄ-ի նման կառույց ստեղծել արևմտյան կիսագնդում
Մեքսիկայի իշխանությունները ԱՄՆ-ին առաջարկել են քննարկել արևմտյան կիսագնդում ԵՄ-ի նման ասոցիացիա ստեղծելու հարցը՝ Ամերիկյան պետությունների կազմակերպությունը համարելով հնացած: Այդ մասին հայտնել է Մեքսիկայի արտգործնախարար Մարսելո Էբրարդը:
Դեռևս անցյալ հուլիսին Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրներին կոչ արեց աշխատել տարածաշրջանի ավելի խոր ինտեգրման ուղղությամբ և առաջարկեց ստեղծել ԵՄ-ի նման կառույց, որը կփոխարինի Ամերիկյան պետությունների կազմակերպությանը:
Այն արևմտյան կիսագնդի պետությունների առաջատար միջկառավարական համաժողով է, որի կենտրոնակայանը գտնվում է Վաշինգտոնում, հաղորդում է ТАСС -ը: